Search
Close this search box.

Բասկետբոլի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն մարզիկների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալի Դանիային:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Ամիրան Ամիրխանով («Գազպրոմ», Ռուսաստան), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Անդրանիկ Չրաբաշ («Օկապի Աալսթար», Բելգիա),  Ռայան Բոաթրայթ («Բեշիքթաշ», Թուրքիա), Ալլին Հեսս («Բազել Ստարվինգս», Շվեցարիա),  Քրիս Յանկու Օսկիյան («Յալովա», Թուրքիա), Անդրեյ Կոնստանտինով («Բարս», Ռուսաստան), Վարդան Բիդրոսյան (առանց ակումբ), Արարատ Քոչինյան («Ուրարտու»),  Ալբերտ Թադևոսյան (ՄԳՈՒ, Ռուսաստան), Էդգար Բաբայան («Ուրարտու»),Գեորգի Պոդկոլզին («Արցախ»), Կոնստանտին Միրզոյանց — «Արմեցի», Ռուսաստան 14. Մարսել Հովսեփյան — «Ռուբոն», Բելառուս 15. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ» 16. Արագատ Աբրահամիան («Մասիս», ԱՄՆ), Սերգեյ Պոլուխին («Բարս», Ռուսաստան), Թովմաս Հորդանյան («Ուրարտու»), Տերի Սմիթ (ՀՏՎ, Ֆրանսիա):

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»: