Search
Close this search box.

ՖՈՏՈ. Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը, գրում է razm.info-ն: Կարսի նախահանգապետարանից նշում են, որ այս քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը, անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ծրագիրը միայն Կարսի հատվածում ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 2 մլն 880 հազար թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար):

Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման մրցույթն իրենք հայտարարել էին ընթացիկ տարվա օգոստոսի 3-ին: Կապալառու ընկերության հետ համաձայնագիրը ստորագրվել է արդեն օգոստոսի 17-ին:

Ըստ հաղորդագրության՝ տեսախցիկների մոտնաժումն արդեն ավարտվել է: Ներկայում ընթանում են համակարգի փորձարկման աշխատանքները: