Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՀՀ արտգործնախարարը ծաղկեպսակ է զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։

Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: