Search
Close this search box.

Լևոն Արոնյանը ոսկե մեդալ է նվաճել առաջին խաղատախտակի լավագույն արդյունքի համար

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնության արդյունքներով ոսկե մեդալ է նվաճել առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար:

Գաբրիել Սարգսյանն էլ արժանացել է արծաթե մեդալի 3-րդ խաղատախտակի վրա, գրում է «Chess.am»-ը:

Հիշեցնենք` Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին` 9-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Սերբիայի թիմի հետ: Վերջնական արդյունքում մենք վաստակել ենք թիմային 10 միավոր և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականներն իրենց ակտիվում գրանցել են 14-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ոսկուն արժանացել է Ադրբեջանը, իսկ արծաթին՝ Ռուսաստանը։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է Ուկրաինայի