Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա ԵՊՀ-ում. ուսանողները՝ ընդդեմ օրենքի նախագծին

Ընդդեմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծին, ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում գլխավոր մասնաշենքի դիմաց:

Դասադուլին մասնակից ուսանողները պահանջում են՝ չընդունել նախագիծը: Հիշեցնենք, որ այն ԱԺ-ի կողմից ընդուվել է դեռ առաջին ընթերցմամբ, որով նախատեսվում է վերացնել տարկետման իարվունքը: Նախագծով տարկետում կտրվի միայն այն ուսանողներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն պայմանագիր և ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ սպայի կարգավիճակով, կծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի:

Բողոքի մասնակիցները ցանկանում են, որ իրենց միանան նաև Երևանի և մյուս քաղաքների ԲՈՒՀ-երի ուսանողները: Ըստ նրանց՝ իշխանությունը գնում է այս քայլի, քանի որ բանակում համալրման խնդիր կա: Բողոքի մասնակիցների համոզմամբ՝ նախագծի ընդունման դեպքում գիտության ոլորտում կլինեն անդառնալի կորուստներ:

ArmLife.am

Տեսանյութը՝ այստեղ