Search
Close this search box.

«Իրատես». Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագա՞հ. Նրա վարքագիծը դուր չի եկել Սերժ Սարգսյանին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին եւ լրջորեն զբաղված է նրա լոբբինգով:

Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի ԱԺ աշխատասենյակը հիմնովին «ջախջախած», վերանորոգած ու տյունինգած ԱԺ նոր փոխխոսնակի «ռեմոնտային վարքագիծն» ամենեւին դուր չի եկել երկրի ղեկավարին. էլ ավելի դուր չի եկել, որ այդ «գործընթացն» իրականացրել է «Գազպրոմ-Արմենիան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: