Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավորներ ունի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները:

Երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին:

Հայկ Ցիրունյանը և Նարեկ Գրիգորյանը լրացրեցին պատգամավորի մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի թափուր մնացած տեղերը: