Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են խմբեր՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Ասկերանի շրջանում. հաղորդում է ՌԴ ՊՆ կայքը։

«Բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում և շրջաններում տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ: Տեղի բնակիչները հիմնականում դիմում եմ տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ կապված հարցերով, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բժշկական ջոկատի կազմում աշխատում է 60-ից ավելի մասնագետ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: