Search
Close this search box.

Մեծ բիզնեսը Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել և այլևս չի թաքցնում դա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս մի արտառոց հայտարարություն եղավ՝ Արարատի մարզի Ավշար համայնքի համայնքապետարանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ արեց «երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին»։

Ինքնին արտառոց է, որ կառավարությունից ուղիղ կախման մեջ գտնվող համայնքապետարանը նման հայտարարություն է անում, սակայն կրկնակի արտառոց է, որ նման հայտարարություն է անում Ավշարի համայնքապետարանը, որտեղ համայնքապետ է աշխատում Ավշարի գինու գործարանի սեփականատերերի եղբայրը՝ Սուրեն Գրիգորյանը։

Այսինքն՝ Գրիգորյան եղբայրներն էլ են միանում Կարապետյան եղբայրներին, ինչը նշանակում է, որ մեծ բիզնեսը Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել եւ այլեւս չի թաքցնում դա։

Երկրում, փաստորեն, կա կոնսենսուս Փաշինյանի հրաժարականի շուրջ»։