Search
Close this search box.

Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս:

Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչեւ մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության կողմից արդեն առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայատարարվել է, թե անհնարին է այդքան կարճ ժամանակատվածում ՀՀ-ում կայունություն ստեղծել ու ընտրություններ իրականացրել:

Որոշվել է՝ եթե ՀՀ-ում ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա վարչապետը պետք է մեկ տարի հետո կազմակերպի ընտրությունները: Իսկ մեկ տարի Մանուկյանը, կառավարելով երկիրը, պետք է հրաժարվի իր գլխավորած ԱԺՄ կուսակցությունից ու ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Այսօր՝ Ազատության հրապարակում համապետական հանրահավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները` ծրարգրեր, որոնք կիրականացնի իր վարչապետության ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում