Search
Close this search box.

Արմավիրում տրակտորը մահացու վրաերթի է ենթարկել 13-ամյա տղային

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաեւ կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար ՔԿ 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով 4 քննիչի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը, եւ 1-ի նկատմամբ՝ «նկատողություն»:

ՀՀ ՔԿ ծառայողի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն: