Search
Close this search box.

Աղջկան պատանդ վերցրած տղամարդը վերջերս էր ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած տղան 1986 թվականի ծնված էր և վերջերս էր ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան:

Մեզ հայտնի է դարձել, որ աղջիկն էլ 24 տարեկան է, իսկ թե ի՞նչ կապ կա նրանց երկուսի միջև, դեռևս պարզել չհաջողվեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում գործող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։

Իրավապահների կողմից իրականացված հատուկ գործողությունների ժամանակ՝ չարագործին վնասազերծելու նպատակով դիպուկահարը կրակոցից էր արձակել:

Տղամարդը ստացած վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: