Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Գորիսի ընտրատեղամասերում բացակայում են թեկնածու Սամվել Հարությունյանի վստահված անձինք

Այսօր՝  հանրապետության  69 համայնքներում,  ՏԻՄ ղեկավարների ընտրություններ են, որոնցից երեքում անցկացվում են արտահերթ ընտրություններ, մասնավորապես՝ Գորիսի տարածաշրջանի 18 ընտրական տեղամասային կենտրոնում՝  ժամը 17-ի դրությամբ, ինչպես հայտնում է ԿԸՀ-ն՝ 22 148 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 10 986-ը կամ ընտրողների  4,96%-ը:

Հիշեցնենք, որ Գորսի արտահերթ ընտրություններին պայքարում է 2 թեկնածու՝ նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը:

Գորիսի տարածածրջանի 18 ընտրատարածքներում, առավոտյան ժամը 8-ից ներառյալ, մարդկանց  զանգվածային կուտակումներ են  արձանագրվել: Բոլոր ընտրատեղեմասերում, այդ թվում՝ 9-ը գյուղական համայնքներում, նկատվում էր մարդկանց ակտիվություն:

34/46 ԸՏԿ-ում, ժամը 11-00 դրությամբ 1882 ընտական իրավունք ունեցողներից մասնակցել էր՝ 400-ը: Ըստ  հանձնաժողովի նախագահ Միհրան Միրումյանի՝  այդ պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը նորմալ է:

Թիվ 34/40 ԸՏԿ-ում էլ ժամը 11.50-ի դրությամբ 1568  ընտրողներից մասնակցել են 326-ը, հանձնաժողովի նախագահ Ս. Ակլունցը նույնպես նորմալ համարեց ընրողների մասնակցության թիվը: Իսկ 34/43 ԸՏԿ-ում տեխնիկական խնդիրներ էին առաջացել, հանձնաժողովի նախագահ Ա. Զեյնալյանը տեղեկացրեց, որ տարեցները շփոթվել են՝ չգիտեն, ինչպես քվեաթերթիկը դնեն ծրարների մեջ և մի քանի տարեցի՝ օգնության կարգով միջամտել և քվեախցիկ են ուղեկցել:

Հատկանշական է,  որ Գորիսի բոլոր ընտատեղմասերում  նույն հոգեբանական իրավիճակն է, բոլորը կանխատեսում են, որ հաղթելու է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյան: Ըստ էության, Առուշանյանի դեմ՝ մյուս թեկնածուի շտաբի կողմից  ընտրապայքարի տպավորություն չկա, անգամ ընտրատեղամասերում բացակայում են Սամվել Հարությունյանի վստահված անձինք:

Կարինե Սարգսյան

[smartslider3 slider=184]