Search
Close this search box.

ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 40.82%-ը

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է 198 412ընտրող, որը կազմում է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40.82%-ը, տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է գրանցվել է Ենոքավան համայնքում (406 ընտրողներից  291-ը կամ ՝ 71.67%-ը), իսկ ամենացածր մասնակցության ցուցանիշը՝  Սասունիկ համայնքում (2522 ընտրողներից  260-ը կամ 10.31% -ը)։

Քվեարկության մասնակիցների թիվը՝  ըստ համայնքների՝ այսետղ