Search
Close this search box.

Արցախում բեկորային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երեւան, նա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Սերգեյ Ալումյանը Գորիս քաղաքից է։

Իսկ Գեւորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: