Search
Close this search box.

Զաքիր Հասանովը չի կարողանում ներել Սեյրան Օհանյանին

Տարիներ շարունակ Ադրբեջանի ՊՆախարար Զաքիր Հասանովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ ու բոլոր հանդիպումների ժամանակ եղել է լսողի դերում, քանի որ թե պատերազմական և թե ռազմական բազմաթիվ գիտելիքներով զիջում էր Օհանյանին: Միայն այն հանգամանքը, որ Հասանովը Արցախի ազատագրման համար մղվող պատերազմի ժամանակ մասնակցել է միայն վերջին մեկ տարում մղվող մարտերին, իսկ Օհանյանը մասնակցել է պատերազմի ամենաառաջին օրերի մարտերից մինչև վերջ` հերիք է, որ պարզ դառնա, թե երկու երկրների նախարարների միջև ինչպիսի հարաբերություն է եղել:

Սակայն Օհանյանի պաշտոնից ազատվելուց հետո էլ Հասանովը չի համակերպվում իր իրավիճակի հետ և պայքարում է արդեն Սեյրան Օհանյանի ստվերի հետ: Այժմ էլ վիրտուալ տիրույթում, Իլհամ Ալիևի ճանապարահը բռնած նախարարը բացել է իր կայքը, որի շնորհիվ փորձում է գովաբանել սեփական աշխատանքը ու նյութերից մեկում անդրադարձել է Օհանյանին և նրա ստեղծած պաշտպանությանը: Նյութի մեջ Հասանովը փորձել է ներկայացնել սեփական բանակը այնպես, ինչպես, երևի, մենք երբեք չենք ներկայացրել մեր ՝ հաղթանակած բանակը, սակայն ապրիլին` մեկ դիրք գրաված Հասանովի ահաբեկչական խմբավորումը, դա ներկայացնում է որպես ահռելի ձեռքբերում:

Սակայն նյութի ամբողջական իմաստը հերթական անգամ Սեյրան Օհանյանի ուղղությամբ ցեխ շպրտելն է, որը իհարկե թշնամու բանակի հրամանատարի մոտ շատ վատ է ստացվում, քանի որ ծերուկը վաղուց արդեն նվաստացել է տարատեսակ հանդիպումների ընթացքում ու ներկայումս իր ընտրած մարտավարությունը նման է միայն ինչ-որ բանից նեղված երեխայի պահվածքի: Նյութը ես մի քանի անգամ կարդացել եմ ու ամեն անգամ կարդալուց պատկերացրել եմ Հասանովի նամռոտ ու չարությամբ լցված դեմքը:

Աշոտ Ասատրյան