Search
Close this search box.

Զոհված զինծառայողի 20 ամյակը լրացել էր սեպտեմբերին

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած Հրանտ Մանգասարյանը 20 ամյակը լրացել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին և մի քանի ամսից պետք է զորացրվեր:

Զինվորը ծնվել էր Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում, սակայն վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել էին մայրաքաղաք:

Հրանտը տան միակ տղան էր, 5 քույրերի եղբայր:

Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: