Search
Close this search box.

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Առաջին երեք խաղատախտակների վրա հանդես եկած Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա 4-րդ համարի տակ հայտավորված Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց:

Այդպիսով, մեր հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում, մնաց նույն 8 միավորով եւ նահանջեց 11-րդ հորիզոնական: Մր