Search
Close this search box.

Ադրբեջանի բանակի մոտոհրաձիգները մարտական կրակով վարժանքներ են արել. razm.info

Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում մարտական կրակով զորավարժությունն արվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի » ծրագրի շրջանակներում: Ստուգվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը:  Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը, գրում է razm.info-ն:

Վարժանքների ընթացքում ստուգվել են տվյալ զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների ստորաբաժանման սպառազինումը, տեխնիկական համալրվածությունը, կապի միջոցների առակայությունը, անձնակազմի անգլերենի իմացությունը, այլ կարողությունների՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանությունը:

Ստորաբաժանումը խաղարկել է համատեղ ուժերի կազմում և այլ գործողությունների ժամանակ մարտավարական առաջադրանքների և մարտական կրակով մարզումների անցկացման առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» շրջանակներում մասնակիցները անցնում են «Ինքնուրույն գնահատական» 1-ին  և 2-րդ մակարդակի ստուգումներ (Self Evaluation), որոնց հաջորդում են արդեն ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից երկաստիճան ստուգումներ (NATO Evaluation):

Ծրագրում ընդգրկված է նաև Հայաստանը:

Զորավարժությանը, դատելով հրապարակած լուսանկարներից, ներգրավվել են Հարավաֆրիկյան Հանրապետության արտադրության, Ադրբեջանում համատեղ հավաքվող «Մարադյոր» զրահամեքենաներ: