Search
Close this search box.

Բագրատաշենի անցակետում բերման է ենթարկվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ վերջինս հունիսի 28-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Կողոպուտը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: