Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ողբերգական վթար Գյումրիում. 25-ամյա աղջիկը մահացել է. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 04:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ալեքսանդր Ռախմանովիչ) ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «DAF» մակնիշի DL-504-LD (վարորդ՝ Վրաստանի քաղաքացի 45-ամյա Մզեզաբուկի Պեռուլովակի) համարանիշի կցորդիչով բեռնատարի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ալեքսանդր Ռախմանովիչը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 24-ամյա Լիլիթ Մ.-ին և 25-ամյա Լուսինե Բ.-ին դուրս է բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Գյումրու ԲԿ: Լուսինե Բ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Լիլիթ Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

[smartslider3 slider=177]