Search
Close this search box.

«Ժամանակ». Խրամատում գովում էին, խրամատից դուրս՝ անտեսում

«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների ուս­ման վարձերը զեղչելու խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Խնդիրն առկա է հատկապես ԵՊՀ-ում: Երեկ ուսանողները փորձել են հանդիպելԵՊՀ ռեկտորի հետ, սակայն նրանց թույլ չեն տվել: Ուսանողները «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ զեղչ չի արվում, քանի որ զինգրքույկում նշված չէ, որ Ապրիլյան պատերազմի մասնակից են, և երկրորդ՝ պատճառաբանում են նաև ուսման առաջադիմության հետ կապված հարցերը՝ անգամ մարտական հերթապահության համար նախատեսված 30 տոկոս զեղչը չկիրառելով: Տղաները դիմում են նախագահին ու վարչապետին, որ իրենց խնդիրները լու­ծում ստանան. «Խրամատում գովում էին, խրամատից դուրս՝ անտեսում»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: