Search
Close this search box.

14 զոհ Եգիպտոսում տեղի ունեցած ուղևորատարի վթարից

Եգիպտոսի Բենի Սուեյֆ նահանգի Էլ Մինյա մայրուղում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, իսկ  42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարությանը՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումն ու բախվել բեռնատարին, ինչի արդյունքում երկու տրանսպորտային միջոցները կամրջից ընկել են ջուրը: