Search
Close this search box.

«Հրապարակ». Վախենալով հանրության արձագանքից՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը.

«Մեր տեղեկություններով՝  իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի, վախենալով հանրության արձագանքից: Այժմ քննարկվում է մի կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը: Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձևավորված պետբյուջեն:

Նշենք, որ ՀԾԿՀ-ն պետք է մինչև դեկտեմբերի 1-ը որոշում կայացնի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտի մասով: Եթե ՀԾԿՀ-ն հաստատի նրանց դիմումը, ապա ներկայումս 1 խմ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194.3 դրամ, կփոփոխվի նաև խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58.3 դրամ»,-գրում է թերթը։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: