Search
Close this search box.

Իսպանիայում կանխվել է հերթական ահաբեկչությունը

Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից կանխվել է հերթական ահաբեկչությունը: Բարսելոնից մոտ 135 կմ հեռավորության վրա գտնվող Կամրբրիլս առողջարանային քաղաքում, ոստիկանության կողմից կատարված  գործողությունների արդյունքում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող 5 անձ է սպանվել: Նրանց վրա եղել են մահապարտի գոտիներ, հայտնում է BBC-ին:

Իսպանիայի իշխանությունները տեղի ունեցածը կապում են Բարսելոնում իրականացված ահաբեկչութան հետ, որտեղ ահաբեկիչները մեքենայով մխրճվել էին Ռամբլա փողոցում հավաքված անցորդների վրա: Հիշեցնեք, որ Բարսելոնի ահաբեկչությանը  զոհվեց 13 և վիրավորվեց 80 մարդ, 16-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը երկրում կատարվածն անվանել է «ջիհադիստների հարձակում»: