Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի կոչից անմիջապես հետո ստեղծվել է հատուկ շտաբ. կազմավորվել են կամավորականների ջոկատներ

Ռաֆայել Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ մի վայրկյան չպետք է կորցնենք զգոնությունը…

Ինչպես գիտեք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմեց բոլորին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությանը և միասնաբար այն ի կատար ածել:

Գագիկ Ծառուկյանի կոչից անմիջապես հետո ստեղծվեց հատուկ շտաբ, որն էլ կուսակցության տարածքային կառույցների հետ օպերատիվ համագործակցությամբ սկսեց կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը: Բազմաթիվ դիմումներ ենք ստացել թե՛ կուսակցական ընկերներից, թե՛ համակիրներից և թե՛ քաղաքացիներից, ովքեր լսելով ԲՀԿ ղեկավարի կոչը, շտապել են կամավորագրվել:

Նշենք նաև, որ գործընթացը համաձայնեցվում է ՀՀ ՊՆ ԳՇ հրամանատարության հետ և համապատասխան զորավարժանքներն ավարտելուց հետո միայն կամավորական ջոկատները կտեղաբաշխվեն:

Այս պահին էլ լայն թափով շարունակվում են հավաքագրման աշխատանքները, և տեղեկացնեմ, որ արդեն իսկ Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Արարատի մարզերի կամավորականների ջոկատները կազմավորված են:

Ի դեպ, պատերազմի հենց առաջին իսկ օրերից մեր բազմաթիվ կուսակից ընկերներր, ովքեր դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին անցել են պատերազմի թոհուբոհով, շտապել են առաջնագիծ և առ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին:Պատգամավորներ Էդուարդ Բաբայանի, Հրանտ Մադաթյանի,Արայիկ Աղաբաբյանի և Տիգրան Ստեփանյանի կողմից ձևավորված ջոկատներն ևս մարտական դիրքերում են:
Միայն միասնականությամբ է հնարավոր դիմակայել մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներին:
Աստված պահապան մեզ բոլորիս…»: