Search
Close this search box.

Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսօր Ժնեւում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: