Search
Close this search box.

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում երեկ փակ հանդիպում են ունեցել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը։

Մտքերի փոխանակությունը եռյակի միջեւ անցել է փակ հանդիպման ձեւաչափով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Դեռեւս հայտնի չէ, թե կարվի արդյոք հայտարարություն թե ոչ, սակայն ուշագրավ է այն, որ ԱԳ նախարարների հետ հանդիպումը նախատեսված էր ամսի քսանիննին, սակայն տեղափոխվեց այսօր՝ հոկտեմբերի երեսունին։