Search
Close this search box.

ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ ԼՂ հակամարտության գոտում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան: «Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,- РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում։ Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը, աշխատել առաջ անցնելով»,- ընդգծել է նա։
«Ռուսաստանի իրավապահ մարմինները բավականին ուշադիր հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են` ձեռքը զարկերակի վրա են պահում»,- եզրափակել է Սիրոմոլոտովը: