Search
Close this search box.

«ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն, հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է». Դավիթ Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշեց, որ միայն մեկ բան կարող է ասել.«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին, բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։