Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինվո՛ր իմ, տուն արի»

Արդեն մեկ ամիս է՝ հայը կորցրել է քունը, հանգիստը: Հայ զինվորի ամուր ոգին ու սխրանքները, իհարկե, ոգևորում ու հպարտության զգացում են տալիս բոլորիս, բայց նրանցից յուրաքանչյուրի կորուստի լուրն օր օրի դժվարանում ենք ընդունել ու հավատալ:

Թշնամու ձեռագիրն այլևս ծանոթ է մեզ, բայց մենք կհաղթենք այս պատերազմում, քանզի առաջնագծում մեր տղերքը պատվով են կատարում իրենց գործը, իսկ թիկունքում չի դադարում տղերքի կողքին լինելու մեր բոլորիս պատրաստակամությունը:
Պատերազմի առաջին օրվանից, ով ինչպես կարողանում է՝ մեր զինվորների կողքին է: Ոչ պակաս կարևոր են մեր ռազմահայրենասիրակ երգերը, որոնցով ևս արտահայտում ենք մեր սերը, կամքը , պատրաստակամությունը:

«Զինվո՛ր իմ, տուն արի», Կարինե Գևորգյանի, Սյուզի Հարությունյանի, Հովհաննես Մանուչարյանի և Հովհաննես Բաբախանյանի կատարմամբ այս երգը թո՛ղ հասնի բոլոր զինվորներին, ու բոլորը հասնեն իրենց ծնողներին, քույրերին, սիրած աղջիկներին, բոլոր սպասողներին:

Տղե՛րք շնորհակալ ենք ձեզ, պինդ կացեք, էլ չպակասեք: Փա՛ռք մեր հերոսներին, բարի ու հաղթանակած վերադարձ մեր զինվորներին: Հաղթելու ենք!!!