Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ

▪️Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

▪️Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության:

English⬇️

‼️Statement of the Foreign Ministry of Armenia on the shelling of Artsakh’s capital Stepanakert and city of Shushi

▪️Today, on October 28, the armed forces of Azerbaijan throughout the day bombed and shelled the capital of the Republic of Artsakh – Stepanakert, and the second largest city – Shushi, for numerous times. The residential areas of the city, civilian infrastructure, including the maternity hospital of Stepanakert were attacked. There are casualties – killed and wounded – among the civilian population.

▪️This war crime, which is a gross violation of international humanitarian law and customary law, clearly demonstrates that the people of Artsakh are Azerbaijan’s target, including newborn babies, mothers, and the elders. The attempts of the Azerbaijani military-political leadership to kill the life in Artsakh will fail and the organizers of these crimes will be held responsible.