Search
Close this search box.

Հայաստանը չի պլանավորում 2018թ. Ջավախքում հյուպատոսություն հիմնել

Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ի պատասխան  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը չի պլանավորում 2018թ. Ջավախքում հյուպատոսություն հիմնել.«Իրականում, բացի նրանից, որ մենք Թիֆլիսում դեսպանություն ունենք, նաև Բաթումում գլխավոր հյուպատոսություն ունենք: Դրա համար ընդհանուր առմամբ, մենք խնդիրներ չենք ունեցել, օրինակ, փաստաթղթերի ձևակերպման հետ, որպեսզի նման քայլի գնանք»,- նշել է նա:

Փոխնախարարը նաև հիշեցերլ է, որ Հայաստանը և Վրաստանը առանց վիզայի տեղաշարժման իրավունք ունեն, և այդ առումով փաստաթղթային ձևակերպումների լուրջ խնդիրներ չկան: