Search
Close this search box.

Շահեն Հարությունյանն այս տարի չի իրականացնի «Անոնիմուսների» հավաք և երթ

«Սկսած 2013թ. նոյեմբերի 5-ից, ամեն տարի (2014թ.2015թ.2016թ.) իրականացնում ենք «Անոնիմուսների» հավաքներ և երթեր։ Իմ առջև դրված խնդիրը՝ հասարակության մեջ սերմանել նոյեմբերի 5-ի պայքարի գաղափարախոսությունը և ի վերջո հասնել նրան, որ հայ հասարակության լայն շերտերը հասկանան 2013թ.-ի Շանթ Հարությունյանի սկսած Արժեքների հեղափոխությունը, որի արդյունքում տասնյակ մարդականցով ձերբակալվեցինք և դատապարտվեցինք։

Շանթ Հարությունյանը և մեր պայքարի շատ ընկերներ մինչև այսօր բանտարկված են և դեռ մի քանի տարի կգտնվեն բանտերում։
Ըստ էության իմ առջև դրածս նպատակը հասավ իր արդյունքին։ Հասարակությանը հնարավորինս տեղեկացրեցինք «անոնիմուսների» պայքարի գաղափարախոսության մասին։

Այս տարի չեմ նախատեսել իրականացնել «Անոնիմուսների» հավաք և երթ։ Պատճառն այն է, որ ցանկանում եմ պայքարս արդյունավետ լինի։ Արդյունավետությունն էլ կախված կլինի ինքս իմ առջև դրած նպատակներից և թե ինչպիսի պայքարի մղումներ կունենամ ես։ Սա քաղաքականություն է, քաղաքական պայքար։ Պետք է լինել ճկուն և միշտ հաղորդակից՝ երկրում այդ պահին տիրող քաղաքականությանը և տիրող քաղաքական իրավիճակին։

Խնդրում եմ «ճկուն լինել» ասվածը չավաղաղել, և չմեկնաբանել որպես բացասաբար արտահայտված միտք։ Քաղաքական պայքարի որևէ սահմանափակում չունեմ։ Իմ համար ընդունելի է պայքարի յուրաքանչյուր միջոցոց և բնագավառ։ Իմ գաղափարախոսոսությունը չի ընդունում որևէ դոգմա, որը կսահմանափակի պայքարի կազմակերպման մտքի թռիչքը։ Եթե ցույցն է արդյունավետ, կանեմ ցույց, եթե երթը, կանեմ երթ։ Եվ կարող է անհրաժեշտ է նաև կրթություն, գաղափարների ամրապնդում՝ ճիշտ պայքարի կազմակերպման համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Հարությունյանը: