Search
Close this search box.

Ինչ է թալանել Վիտալինան՝ Ջիգարխանյանից. մի ողջ ունեցվածքի հետքերով

Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ընտանիքի սկանդալը շարունակում է մնալ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արմեն Բորիսովիչը հրապարակավ գող է անվանել իր 38-ամյա կնոջը՝  հայտարարելով, որ ամուսնության երկու տարիների ընթացքում նա իրեն է վերագրել իր անշարժ գույքը, թալանել՝ հաշիվները: Ջիգարխանյանի համոզմամբ՝ կնոջը խարդախությունը՝ թալանի տեսքով, նաև թատրոնի միջոցով է տեղի ունեցել: Թատրոնը վերջին երկու տարիները ղեկավարել է Վիտալինան: Դերասանի կողմից՝ քննչական կոմիտեում հայտարարություն է ներկայացվել, որի հիման վրա ստուգումներ են սկսվել:

Մինչդեռ, Ջիգարկանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հակադարձել է. «Այն տեղեկությունը, որ Վիտալինան՝ Ջիգարխանյանից որոշակի գույք է վերցրել, սուտ է»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Վիտալինան աղքատ մարդ չէ և նա ունի գումար աշխատելու իր սեփական ուղին.«Կատարյալ անհեթեթություն է, երբ ասում են՝ թե աղքատ Վիտալինան եկավ և թալանեց հարուստ Ջիգարխանյանին»: Ըստ նրա՝ բնակարանը համատեղ սեփականություն է:

Բնակարանը, որը գտնվում է Մոսկվայում՝ արժե 30 միլիոն ռուբլի: Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝  այդ բնակարանի գույքը կարող է բաժանվել միայն ամուսնալուծությունից հետո: Իսկ Կրասնոգորսկի թաղամասում գտնվող մեկ այլ բնակարան, Արմեն Ջիգարխանյանը՝ կնոջ խնդրանքով, գրանցել է Վիտալինայի անունով:

Իսկ մեկ այլ բնակարան, որտեղ ապրել է Ջիգարխանյանն իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ՝ վաճառվել է.«Օրինականորեն ստացվում է, որ այժմ Արմեն Բորիսովիչի համար սեփականություն չկա: Վիտալինան նրան թողեց մեկ ճամպրուկ՝ ունենալով երեք բնակարան»,-նշել է Արթուր Սողոմոնյանը:

Ի դեպ, արդեն Վիտալինայի կողմից դավաճանության մասին լուրեր են տարածվում. «Այո, խոսակցություններ եղել են նրա ամուսնական անհավատարմության մասին… Չգիտեմ, դրանք ճշմարիտ են, թե ոչ, բայց ինչպես են այդ խոսակցությունները հասել Արմեն Ջիգարխանյանին»,-հարցնում է Արթուր Սողոմոնյանը՝ կարծելով, որ ընտանիքի հիմնական փլուզման պատճառը նաև դա է եղել:

Ի՞նչ ունի այժմ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինան

Ըստ անշարժ գույքի պետական ծառայության տվյալների՝ նա ունի  3 բնակարան.

1.Երեք սենյականոց բնակարան  (134.5 մ 2 ընդհանուր մակերեսով)  Մոսկվայի «Կունցևսկայա» կայարանի մոտ: Բնակարանի կադաստրային արժեքը՝  30 մլն ռուբլ: Ըստ անշարժ գույքի գործակալության՝ այն կարող է վաճառվել մինչև 40- 60 մլն ռուբլիով՝ հաշվի առնելով, որ բնակարանը վերանորոգված է, մոտ՝ մետրոյին, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի, և ի վերջո, կարող է բարձր վաճառվել, քանի որ այնտեղ ապրել է Ջիգարխանյանը:

2.Մեկ սենյականոց բնակարան (53 մ 2) Կրասնոգորսկի շրջանում: Կադաստրային արժեքը` 5 մլն ռուբլի, սակայն այն կարող է վաճառվել 7-10 միլիոն ռուբլիով (հաշվի առնելով, որ գտնվում է էլիտար վայրում, իսկ շենքը նոր է):

3.Եվս մեկ բնակարան Կրասնոգորսկում  (71.3 մ 2),  կադաստրային արժեքը 6 մլն ռուբլի, բայց կարող է վաճառվել մինչև 7,5-10 մլն ռուբլիով:

Իսկ ստացված տեղեկությունների համաձայն՝ Վիտալինան այժմ Վրաստանում է գտնվում: Բայց՝ ոչ մշտական բնակության նպատակով:

ArmLife.am