Search
Close this search box.

Անի Հովհաննիսյանը վաղը ազատ կարձակվի

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն, ով կալանավորվել էր 2016-ի մայիսին, վաղն ազատ կարձակվի: Հոկտեմբերի 3-ին լրանում է նրա պատժի կրման ժամկետը, տեղեկացրել է նրա փաստաբանը:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման:

Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով, սակայն ՎՏԲ բանկից շորթման համար Անի Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեց։