Search
Close this search box.

Քրեակատարողական վարչությունը` Հայկ Կյուրեղյանի մասին

Երեկ զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակված <<Արմավիր>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի բաց նամակի ու նրանում տեղ գտած պահանջների առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին:
2016թ. մայիսի 18-ին <<Արմավիր>> ՔԿՀ դատապարտյալ Հ. Կյուրեղյանը դիմում է ներկայացրել ՔԿ հիմնարկի պետին՝ խնդրանքով իրեն մեկուսացնել այլ դատապարտյալներից և կալանավորված անձանցից և խցում պահվել միայնակ: Նույն թվականի մայիսի 20-ին դիմումը բավարարվել է, և այդ օրվանից սկսած՝ առ այսօր դատապարտյալ Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ, և վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն