Search
Close this search box.

Վարչապետը շարունակում է մնալ ապաքաղաքական մարդ, ով պատասխանատու կլինի միայն երկրի տնտեսական ցուցանիշների համար

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ սատարում է այն թեզը, ըստ որի Հանրապետականները Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն համարում և ոչ մեկին գործող իշխանական ուժի մեջ։ Իհարկե, սրա հետ մեկտեղ Կարապետյանը նշեց նաև, որ չի հրաժարվում իր այն մտքից, ըստ որի պատրաստ է նաև հետագայում էլ ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե կուսակցությունը այդպես հարմար գտնի։ Բայց սա ավելի շատ կարելի է սիմվոլիկ պատասխան համար, ավելի շատ հերթապահ հայտարարություն։ Սարգսյանի ու Կարապետյանի միջև ամեն կերպ տարաձայնություններ ման եկողների համար սա, իհարկե, այնքան էլ լավ լուր չէ, որովհետև փաստացի Վարչապետի հայտարարությունը վերջին շտրիխն էր այս հարաբերությունների հստակեցման հարցում։ Եվ ուրեմն, փաստենք, որ Կարեն Կարապետյանը անկախ իր ամբիցիաներից (միգուցե նա ոչ մի ամբիցիա էլ չի ունեցել ի սկզբանե,պարզապես այդեպս է ցուցադրել), ընդունում է Սերժ Սարգսյանի գերակայությունն ու մեզ մնում է միայն իմանալ, թե ինչ ձևաչափով է 2018 թվականին ապրիլին նախագահը ստանձնելու երկրի կառավարման դերը։ Որոշակիորեն ճանաչելով նրա գործելաոճը, կարելի է եզրակացնել, որ այդ հարցը ինտրիգի շրջանակներում կպահվի մինչև մարտ կամ միգուցե ապրիլ ամիս և միայն հայտարարության օրը պարզ կլինի ,թե ինչ ֆորմատով է Սերժ Սարգսյանը ստանձնելու երկրի կառավարման դերը։

Ինչ մնում է Կարապետյանին, ապա նրա պարագայում, դատելով նաև այսօրվա մամլո ասուլիսից, կարող ենք վերջնականանապես ենթադրել, որ նա շարունակում է մնալ ապաքաղաքական մարդ, ով պատասխանատու կլինի միայն երկրի տնտեսական ցուցանիշների համար։ Անցնող մեկ տարվա ընթացքում նա իր գործելաոճն ու մոտեցումները իր պաշտնոի վերաբերյալ չի փոխել ու չի էլ պատրաստվում փոխել։

Գրիգոր Սաղաթելյան