Search
Close this search box.

Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

Շախմատի Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է:

Նոյեմբերի 3-ին կայանալիք վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հինգերորդ տուրից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը:

Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և վաղը կխաղա Հունգարիայի թիմի հետ: