Search
Close this search box.

Ավակովի որդուն ազատ են արձակել

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը որոշել է չկալանավորել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին, այսպես կոչված ուսապարկերի գործով։ Այս մասին հայտնում է Strana.ua-ն։

Ավակով-կրտսերին ազատ են արձակել երկրից դուրս չգալու վերաբերյալ ստորագրությամբ մինչև դեկտեմբերի 31-ը։ Նրան պարտավորեցրել են էլեկտրոնային թևնոց կրել, հանձնել արտասահմանյան անձնագիրը։ Նա պետք է դատախազության կանչով մասնակից քննչական գործողություններին։

Պարբերականը նշում է, որ դա ամենամեղմ միջոցառումն է։ Դատախազությունը պահանջել էր ՆԳ նախարարի որդուն կալանավորել՝ 5 մլն գրիվենի չափով գրավի հնարավորությամբ։