Search
Close this search box.

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ընտրանու հետ

Հունաստանի Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում մրցում էր Հունգարիայի ընտրանու հետ:

Մեր հավաքականը խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում շախմատիստները կիսեցին միավոը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը խաղում էին սևերով, իսկ Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը՝ սպիտակներով:

Լեկո — Արոնյան` ½-½

Մովսեսյան — Քրդոս` ½-½

Ռապորտ —  Սարգսյան՝½-½

Մելքունյան — Բերկես ` ½-½

Նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, մեկ մրցամարտ ավարտել ոչ ոքի: Մեր տղաները այս տուրից առաջ Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում էր 1-ից 3-րդ տեղերը: