Search
Close this search box.

Համոզված եմ՝ Յունիգրաֆից էլ ելք կա. Երևանի ավագանու անդամ

«Երեկ քաղաքապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեցի թափառող կենդանիների վնասազերծման հետ կապված հարցերը։

Եթե կարճ.

Հարց՝ ինչու՞ է քաղաքապետարանը տարեցտարի նվազեցնում ստերջացվող և ավելացնում քնեցվող շների քանակը։
Պատասխան՝ «միջազգային փորձից» ելնելով։

Հարց՝ ինչու՞ է մրցույթի տեքստը հարմարեցված «Յունիգրաֆ Իքս» ընկերության համար։
Պատասխան՝ այլընտրանք չկա։

Հ.Գ. մյուս շաբաթ հանդիպելու եմ կենդանիների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկելու հնարավոր լուծումները։ Համոզված եմ՝ Յունիգրաֆից էլ Ելք կա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: