Search
Close this search box.

Ավտովթարից 2 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեի դիմաց իրար էին բախվել «Մերսեդես Բենս» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1952 թ. ծնված Ռուբեն Դավթյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: