Search
Close this search box.

Ֆրանսահայերը գալիս են՝ կամավորագրվելու դեպի առաջնագիծ

Այսօր Ֆրանսիայից բազմաթիվ մեր հայրենակիցներ այս պահին Շառլ Դը Գոլ օդանավակայանից գալիս են Հայաստան մեկնելու Արցախ՝ առաջնագիծ.Ինչպես փոխանցում են, օդանավակայանի անձնակազմը ապշահար է մեր ազգի միասնության վրա։

Միաժամանակ այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ եւ խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։
Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում եւ այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք եւ բուժօգնության պարագաներ։

Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան եւ Արցախ։