Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու հրթիռային համալիրի կիրառելու մասին

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Ըստ նրանց տարածած հաղորդագրության`Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիր է կիրառվել։

«Սակայն որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է պահպանել տեղեկատվական հիգիենան և վստահել բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին։