Search
Close this search box.

Եղել են օրեր, երբ լացել եմ՝ մտածելով, որ ոչինչ չի ստացվի. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ին տված իր հարցազրույցում խոսել է հաղթահարած դժվարությունների մասին: Ըստ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո ամեն ինչ երազի  էր նման. «Ես չէի հավատում, որ դա տեղի ունեցավ։ Իհարկե, շատ երջանիկ էի և մի քանի շաբաթվա ընթացքում չէի կարողանում ուշքի գալ։ Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին` կարծելով, որ «Յունայթեդն» ու «Դորտմունդը» ինձ համար դժվար է լինելու։ Բայց ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները, դրանք ավելի ուժեղ են դարձնում».-նշել է Հ. Մխիթարյանը՝ անկեղծանալով, որ եղել են օրեր, երբ լացել է՝ մտածելով, որ ոչինչ չի ստացվի.« Բայց հաջորդ օրը մոռացել եմ այդ մասին և դուրս եկել խաղադաշտ` ցույց տալով 100% և, նույնիսկ, ավելի արդյունք»:

Նա նաև խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին՝ խոստովանելով, որ շատերը չեն սիրում նրան, բայց նա՝ իր  առավելություններով և թերություններով, համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: