Search
Close this search box.

Տե՛ր հայր, այս մի փոքրիկ հարցազրույցում հազարից ավել ստերի, ստելու ու մեղք գործելու համար որքան մոմ եք վառելու. Ստյոպա Սաֆարյան

Համացանցում հայտնվեց «ապօրինի որսի» հերթական սիրահարի լուսանկարներ: Նա՝ Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:

Տեր Ղևոնդ քահանան արդեն պարզաբանել է, որ այլևս որսով չի զբաղվում, իսկ  Կարմիր գրքում գրանցված թռչունների հետ լուսանկարում՝ ինքը չէ այդ թռչունների որսի հեղինակը. «Թալինի գյուղերից մեկի հարևանությամբ, լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին, նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի… Ես չեմ խոսում, որպեսզի մարդկանց առջև քավության նոխազ երևամ: Ես խոսում եմ նրա մասին, ինչը որ կա: Նորից եմ կրկնում՝ այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար հաճելի է»,-նշել է հոգևոր հովիվը:

Տե՛ր հայր, այս մի փոքրիկ հարցազրույցում հազարից ավել ստերի, ստելու ու մեղք գործելու համար որքան մոմ եք վառելու, ֆեյսբուքյան իր էջում Տեր Ղևոնդ քահանա պատասխանին, արձագանքում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. «Սիրում եմ սունկ հավաքելիս ինքս ինձ նկարել, բայց սխալմամբ նկարվեցի կողքերս «թափած» սպանված կենդանիների հետ, բայց էլի սխալվեցի՝ կողքերս «թափված» որսորդական հրացանների հետ նկարվեցի, բայց դրանից հետո էլ սխալվեցի՝ գրառմանս տակ սպանելու մասով «կատակ» արեցի ու այսպես շարունակ…

Իսկ իրականում, տեր հայրը կարծես թե բոլոր որսագողերին անձամբ ճանաչում է, նրանց ուղեկցում է, մանավանդ որ տարածքում լիքը թափված սպանված թռչունների ու կենդանիների տեղերը գիտի…

Միայն ես գիտեմ, թե որքան շատ կարգին հոգևորականների եմ հանդիպել ու խոնարվում եմ նրանց ազնվության, մեծ հավատի առաջ: Ու տեսել եմ նաև այդ խավի հարգանքը իմ նկատմամբ ու դա միշտ փոխադարձ է լինելու: Ու ցավոք այս դաշտում էլ մի քանի հարամ ճանճերը հերիք են ամբողջ հոգևոր դասի անունը վարկաբեկելու համար: Բայց ինձ համար այդ ազնիվ մարդկանց անունը չի խամրի նմանների պատճառով:

Հաճույքով նվազագույնը կարգալույծ կանեի….Մարդը սեփական ծանր անձնական կորուստը սփոփում է բնության՝ կենդանիների կոտորածի վրա բավարարվելով…. Ուղղակի նեկրոֆիլիա ու իզվրաշենիե: Այլ բառ չկա»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը: