Search
Close this search box.

Եթե աղն անհամ է, ապա պետք այն դուրս գցվի. Ռոբերտ Մելքոնյանը՝ ընդդիմության մասին

«Արդար, սկզբունքային, սրտացավ, մաքուր, անշահախնդիր ընդդիմադիրները երկրի, հասարակության աղն են: Եթե աղն անհամ է, անհամացել է, նույնիսկ դառնացել, ապա պետք է դուրս գցվի, պետք է նոր ընդդիմադիր ուժեր հայտնվեն, որոնք «Ճրագը չեն վառիլ և դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վէրա, և նա լոյս կտայ ամենին…»: Նրանք պետք է այնպես լուսավորեն, այնպես լույս և հույս տան մարդկանց, որ տեսնելով նրանց նվիրումն ու ազնվությունը, գնան նրանց հետևից՝ անմնացորդ ու անշեղ…
Իսկ մենք ունե՞նք նման ընդդիմադիրներ…Իհարկե ոչ…
Նրանք լույսի, հույսի փոխարեն հիասթափություն, թույն, հայհոյանք և անեծք են սփռում ու նույնիսկ արյուն…Եվ բնականաբար հավատ և վստահություն չեն ներշնչում…
Մերոնք` չհաշված 1-2 բացառությունները աղ չեն, անհամ ու անհոտ կիր են՝ հաճախ այրող, գաջ՝ քարացած, մեռած, արագ փրփրող միացություն և շուտ՝ պղպջակի նման ցնդող սոդա…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Մելքոնյանը: