Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Նայի՝ չխմացնեմ էդ դեղերը». ավագանու նիստերը կրկեսի են նմանվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստերն ավելի ու ավելի են կրկեսի նմանվում: Երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստին ներկայացել էին տարբեր տեսակի դեղերով, որ դրել էին իրենց սեղաններին: Բայց սա ոչ թե այն պատճառով, որ վատացել էր ավագանու անդամներից որեւէ մեկի ինքնազգացողությունը, այլ որովհետեւ ԵԾ-ն որոշել էր դրանք օգտագործել քաղաքական նպատակով: Առիթն էլ ստեղծվեց. ԵԾ անդամներից Մարինա Խաչատրյանը երբ խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց, թե ինչքան կարելի է նույն բանը կրկնել։

Ի պատասխան՝ Մարինա Խաչատրյանը նշեց. «Մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել»։ «Նայի՝ չխմացնեմ էդ դեղերը»,- հակադարձեց «Ելք»-ի անդամը: Դրանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը կրկին ելույթ էր ունենում, Անի Խաչատրյանն ասաց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»»:

Մանրամասը` թերթի այսօրա համարում: