Search
Close this search box.

«Հրապարակ» . «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական. փոխնախարարի ազատման պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող: Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել` ապագայում նախարար նշանակվելու եւ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով: Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, եւ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, եւ շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: